Սևակ ՀԱԿՈԲՅԱՆ․ Ո՞Վ Է ԱՅՍ ԱՄԵՆԻ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆ ՏԱԼՈՒ, ԵՎ Ե՞ՐԲ

Իմ երկրի նախկին նախագահը, փաստորեն, 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, գտնվել է սահմանափակումների տակ և պարտադրված՝ ամեն երեքշաբթի եկել-կանգնել է դատարանի առաջ այն հոդվածով, որը Սահմանադրությանը հակասող էր դեռ էն գլխից։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Yerevan.today կայքի խմբագիր Սևակ Հակոբյանը։

«Այն հոդվածը, որով Նիկոլի իշխանության գալուց հետո իմ երկրի երկրորդ նախագահին առաջադրվել էր մեղադրանք, այսօր ճանաչվեց հակասահմանադրական և անվավեր։ Այդ ընթացքում իմ երկրի նախկին նախագահը, փաստորեն, 1 տարուց ավելի գտնվել է կալանքի տակ, գտնվել է սահմանափակումների տակ և պարտադրված՝ ամեն երեքշաբթի եկել-կանգնել է դատարանի առաջ այն հոդվածով, որը Սահմանադրությանը հակասող էր դեռ էն գլխից։ Հիմա հարցս ո՞վ է այս ամենի համար պատասխան տալու, և ե՞րբ»,- գրել է նա։

News.am