«Հրապարակ»․ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ԿԻՆԸ ԿՈՆՏՐ-ԵԿՄ Է ՍՏԵՂԾՈՒՄ
Երկրապահ կամավորականների միության (ԵԿՄ) նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի կինը՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է նոր ԵԿՄ հիմել: Տեղեկությունը հայտնում է «Հրապարակ» օրաթերթը:
«Արցախի հերոս, այս իշխանությունների կողմից հետապնդումների ենթարկված և անցած տարի մահկանացուն կնքած ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ Մանվել Գրիգորյանի այրին՝ Նազիկ Ամիրյանը, որոշել է մի խումբ համախոհների, ազատամարտիկների հետ նոր ԵԿՄ ստեղծել»,- գրում է թերթը։
Արդեն հայտնի է նաև ստեղծվող ՀԿ-ի անունը՝ «Հինգերորդ բրիգադ»։ Բանն այն է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ Մանվել Գրիգորյանը ղեկավարում էր Հինգերորդ բրիգադը:
Թերթի տեղեկություններով` նոր ձևավորվող կառույցում անդամագրվողների մեծ հոսք կա, այդ թվում՝ ԵԿՄ-ից, որն այժմ ղեկավարում է Սասուն Միքայելյանը:
Թերթը գրում է, որ Մանվել Գրիգորյանի կինը ԵԿՄ-ականներին հորդորել է դուրս չգալ, կուռ պահել կառույցը: