2021-03-27 16:10
Լրատվական գործակալություններ
2000 հոգանոց ցանց ընտրական գործընթացը վերահսկելու համար
«Ալյանս» կուսակցությունը ընդլայնել է կամավոր ակտիվի կազմը: Կուսակցությունը 2000 հոգանոց ցանց է պատրաստում ընտրական գործընթացը վերահսկելու համար: Այդ մասին հայտարարություն են տարածել:
«Այսօր արտահերթ ընտրություններին ընդառաջ «Ալյանս» կուսակցությունը նորից, ընդլայնեց կամավոր ակտիվի կազմը, որով նախապատրաստում է տեղամասերում քվեարկության ընթացքի և հաշվարկի հսկողություն իրականացնողների 2000 հոգանոց ցանցը։
Կուսակցությունը դիմել է ընտրությունների օրինականության մեջ շահագրգիռ ընդդիմադիր բոլոր ուժերին՝ առաջարկելով համագործակցաբար իրականացնել այդ հսկողությունը`օգտվելով նաև «Ալյանսի» մարդկային ռեսուրսից», - նշված է կուսակցության հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը։