2021-03-29 11:26
Լրատվական գործակալություններ
424 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 424-ով և դարձել 190 741։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 14 287 մարդ (-179), կատարվել է 842 817 թեստավորում (+3978), առողջացել են վարակվածներից 172 096-ը (+590)։ Գրանցվել է մահվան 3 476 դեպք (+12)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 1-ով և դարձել 882, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։