2021-03-29 11:26
Լրատվական գործակալություններ
Աճյունների որոնման աշխատանքներն իրականացվում են Սղնախ գյուղի ուղղությամբ
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների, կամավորականների կամ պահեստազորայինների աճյունների որոնման աշխատանքները՝ փրկարարական մեկ ջոկատով, այսօր շարունակվում են Ասկերանի վերին ենթաշրջանում՝ Սղնախ գյուղի ուղղությամբ: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:
Նշենք, որ որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում մինչ այժմ հայտնաբերվել է 1523 աճյուն: