Դատախազությունը Մհեր Պետրոսյանի դիմումն ուղարկել է քրեական ոստիկանություն

ՀՀ գլխավոր դատախազությունը Բարձրագույն դատական խորհրդից ստացել է դատավոր Մհեր Պետրոսյանի առնչությամբ դիմումը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը։

Խաչատրյանը հավելեց, որ դիմումն ուղարկել են քրեական ոստիկանություն։