Էրիկ Ալեքսանյանը դատի է տվել Աննա Դանիբեկյանին և պահանջում է ներողություն խնդրել

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը դիմել է դատարան՝ պահանջելով, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանն իրենից ներողություն խնդրի։ Այս մասին հայտարարել է փաստաբանը՝ տեղեկացնելով, որ դատարանից պահանջել է նաև չեղարկել իր նկատմամբ «անհիմն կերպով կիրառված դատական սանկցիան»։

Հիշեցնենք, որ ՍԴ որոշման համաձայն 300.1 հոդվածը հակասում է Սահմանդրության 78 և 79 հոդվածներին։

Սահմանադրության 78-րդ հոդվածը սահմանում է համաչափության սկզբունքը, իսկ 79-րդ հոդվածը՝ որոշակիության սկզբունքը:

ՍԴ տվյալ հոդվածի Սահմանադրությանը համապատասխանելու հարցով դիմել էին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը։ Ի դեպ, վերջինի նկատմամբ ՍԴ դիմելուց հետո հետապնդումներ սկսվեցին։

ՀՀ ՔՕ 300.1 հոդվածը սահմանում է սահմանադրական կարգը տապալումը, որով մեղադրանք է առաջադրված ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, ԶՈւ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովին, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանին, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանին։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մարտի 23-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ դատավոր Աննա Դանիբեկյանը դատական սանկցիա է կիրառել՝ կապված փետրվարի 23-ին նշանակված դատական նիստին չներկայանալու հետ։ Թեև փաստաբանը պարզաբանել է, որ դեռևս փետրվարի 16-ին դատարանին զգուշացրել է փետրվարի 23-ին մեկ այլ գործով նախապես նշանակված դատական նիստի մասին, այդուհանդերձ դատարանը որոշել է սանկցիա կիրառել փաստաբանի նկատմամբ՝ դատական նիստից անհարգելի բացակայելու հիմքով։