ՀՀ ԱԳՆ-ն ԼՂ հարցով մոտեցնումներ է ներկայացրել. ԼՂՀ կարգավիճակի սահմանում և տարածքների ապաօկուպացիա

Տարածաշրջանում նոր իրավիճակում Հայաստանն արդեն նոր մոտեցնումներ է մշակել և դրանք ներկայացրել ԵԱՀԿ նախարարների խորհրդում: Դրանք առաջարկում են ինքնորոշում, ինչպես նաև Ղարաբաղի ժողովրդի համապարփակ անվտանգության ապահովում, տարածքների ապաօկուպացիա: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:

Նա վստահեցրեց, որ ՀՀ ԱԳՆ-ն որպես ագրեսոր Ադրբեջանի կերպարը միջազգային հանրության առջև ամրապնդելու հարցով մասշտաբային աշխատանք է կատարել:

«Մեզ անհրաժեշտ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությունը, որը կարող է ղեկավարել խաղաղ գործընթացը՝ երկար տարիների ընթացքում մշակված սկզբունքների և տարրերի հիման վրա»,-նշեց Այվազյանը, տեղեկացնում է News.am: