2021-03-29 16:52
Լրատվական գործակալություններ
Դատավորը մերժել է Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը
ՀՀ վարչական դատարանը մերժել է դատավոր Մհեր Պետրոսյանին ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացուցչի միջնորդությունը։ Տեղեկությունը հայտնում է դատական տեղեկատվական համակարգը։
Նշենք, որ ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի գործով Փաշինյանի ներկայացուցիչը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն էր ներկայացրել։ Ըստ պատասխանողի կողմի՝ դատավորն այս գործով անկողմնակալ և օբյեկտիվ լուծման չի տանելու։
Դատարանը, քննության առնելով միջնորդությունը, գտել է, որ այն անհիմն է և ենթակա է մերժման։ Նշենք, որ դատարանի որոշումը բողոքարկման ենթակա չէ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։