Կիպրոսը Հայաստանը ներառել է երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի

Կիպրոսի առողջապահության նախարարությունն ապրիլի 1-ից Հայաստանը ներառել է երկրների ցուցակում, որտեղից կարող են զբոսաշրջիկներ այցելել կղզի, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ավելի վաղ 32 երկրներ ներառվել էին «կարմիր խմբում», այդ թվում՝ Հայաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Իսրայելը, ԱՄԷ-ն, Ուկրաինան, Բելառուսը, Վրաստանը, Հորդանանը, Լիբանանը, Բահրեյնը, Կատարը և Եգիպտոսը:

Այդպիսով այդ երկրներից ուղևորները կարող են պարտադիր երկշաբաթյա կարանտին չանցնել, եթե երկու անգամ ստուգում են անցել, և կորոնավիրուս չի հայտնաբերվել:

Նրանք պետք է բացասական թեստի մասին թուղթ ունենան, որը ստացել են թռիչքից 72 ժամ առաջ, իսկ սեփական հաշվին ևս մեկ թեստ կարող են անցնել Լառնակայի կամ Պաֆոսի միջազգային օդանավակայաններում:

Բացի այդ, անհրաժեշտ է կղզի թռիչքից մեկ օր առաջ լրացնել իմիգրացիոն ձևը օնլայն՝ հետևյալ հղումով՝ CyprusFlightPass, տեղեկացնում է News.am-ը: