2021-03-30 11:19
Լրատվական գործակալություններ
ԱՆ․ Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին
Կովիդ դրական կարգավիճակով 149 քաղաքացի սպասում է հոսպիտալացման իր հերթին։ Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ֆեյսբուքյան իր էջում գրել է Առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
«ՀՀ առողջապահության նախարարություն-ը անում է առավելագույնը «Կովիդ կենտրոնների» քանակը և մահճակալային ֆոնդը ընդլայնելու ուղղությամբ:
Համաճարակային վիճակում դրական բեկում չունենալու պարագայում հաշված օրերի ընթացքում կմոտենանք մահճակալային հզորությունների առավելագույնին»,- գրել է փոխնախարարը, տեղեկացնում է News.am-ը։