750 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 191 491

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 750-ով և դարձել 191 491։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 14 499 մարդ, կատարվել է 847 475 թեստավորում, առողջացել են վարակվածներից 172 605-ը։ Գրանցվել է մահվան 3497 դեպք (+21)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 8-ով և դարձել 890, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։