2021-03-30 13:00
Լրատվական գործակալություններ
ՍԴ որոշումից հետո, ընթանում է Քոչարյանի գործով դատական առաջին նիստը (ՈՒՂԻՂ ԵԹԵՐ)
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանի, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման զգալի մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին:
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում, տեղեկացնում է News.am-ը: