Դատավորը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավոր Աննա Դանիբեկյանը հրաժարվեց դադարեցնել 300.1-րդ հոդվածով քրեական հետապնդումը ՍԴ որոշման հիման վրա:
Հաջորդ նիստը կկայանա ապրիլի 12-ին ժամը 13:00-ին:
Նիստի հետաձգման պատճառը դատախազների բացակայությունն է:
Սա առաջին դատական նիստն է ՍԴ որոշումից հետո, որով ՔՕ ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածը ճանաչվել է Սահմանադրության 78-րդ, 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր: Նախօրեին երեկոյան ՍԴ-ն հրապարակել է 42-էջանոց որոշումը: ՍԴ որոշման եզրափակիչ մասը հրապարկվել է անցած շաբաթվա վերջին: ՍԴ որոշումը վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Պարզ չէ, թե ինչ կարգի տապալման մասին է խոսքը՝ հաշվի առնելով, որ հոդվածն ընդունվել է մի Սահմանադրությամբ, և փորձել են փոխել մեկ այլ Սահմանադրությամբ:
Ռոբերտ Քոչարյանը, Յուրի Խաչատուրովը, Սեյրան Օհանյանը և Արմեն Գևորգյանը մեղադրվում են հենց այդ հոդվածով՝ սահմանադրական կարգի տապալում: Փաստացի, դատարանը պետք է դադարեցնի այդ հոդվածով քրեական հետապնդում վերը թվարկված անձանց, ինչպես նաև նմանատիպ մեղադրանքով այդ գործի շրջանակում անձանց նկատմամբ, տեղեկացնում է News.am-ը: