2021-03-30 16:32
Լրատվական գործակալություններ
Բաթումիի բնակիչները փորձում են թույլ չտալ լողափի փոխանցումը թուրքական ընկերությանը
Վրաստանի սևծովյան քաղաք Բաթումիի քաղաքային խորհուրդը քննարկում է սկանդալային որոշման նախագիծ, որի համաձայն՝ 3380 քառ.մետր մակերեսով լողափը երկարաժամկետ վարձով է տրվելու թուրքական Batumi Tower ընկերությանը, որին է պատկանում «Լե Մերիդիան» հյուրանոցը, փոխանցում է «Նովոստի- Գրուզինա»:
Քաղաքի վարչակազմի շենքի առջև հավաքվել են քաղաքացիական ակտիվիստներ, ընդդիմության ներկայացուցիչներ, ինչպես նաև Բաթումիի բնակիչներ, որոնց այդպես էլ թույլ չեն տվել մտնել շենք քաղխորհրդի նիստին մասնակցելու:
Քաղխորհրդի նախագահ Սուլիկո Թեբիձեն, այնուամենայնիվ, ստիպված էր հանրության ճնշման տակ նիստն ընդհատել. նա հայտարարել է, որ վիճելի հարցն օրակարգից հանվել է, տեղեկացնում է News.am-ը: