ԱԺ պատգամավոր․ Ինչու կառավարությունը չի կատարել իր խոստումները

Հունվարի համար կառավարությունը չի կատարել իր հանձնառությունը և չի վճարել սահմանամերձ համայնքների բնակիչների գազի վարձավճարների 50 տոկոսը: Այս մասին ահազանգում է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, տեղեկացնում է News.am:

Նա, մասնավորապես, գրել է. «Սահմանամերձ համայնքներում բնակիչների օգտագործած գազի վարձավճարների կեսը օրենքով պետությունն է վճարում սահմանված չափաքանակով։ Հունվար ամսվա համար պետությունն իր հանձնառությունը չի կատարել, և բնակիչն է վճարել (տվյալ ամսվա ամբողջ չափով)։ Այդ խնդրով դիմել եմ կառավարության ղեկավարին' առաջարկելով հունվար ամսվա` պետության չկատարած վճարումները իրականացնել հաջորդ ամիսներին` այդպիսով թեթևացնելով սահմանամերձ բնակիչների առանց այն էլ ծանրացած հոգսերի մի փոքր մասը»: