«Հրապարակ». ՉՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ ՔԱՐՈԶԱՐՇԱՎԸ ՍԿՍՎԱԾ Է

«Հրապարակ» թերթը գրում է. «Գագիկ Ծառուկյանի ցուցումով այսօրվանից ԲՀԿ-ականները, խմբերի բաժանված՝ մարզային «նախընտրական» այցելություններ կունենան: Գրաֆիկը հագեցած է, գրեթե ամեն օր այց է նախատեսվում։ Այսօր ԲՀԿ-ականներից ձևավորված խմբերը կլինեն Արմավիրում, յուրաքանչյուրը մի քանի համայնք կայցելի, իսկ օրվա վերջում «շեֆին» ամփոփ տեղեկատվություն կփոխանցեն։ Հաջորդ օրը Արագածոտնի հերթն է, և այսպես կլինեն բոլոր մարզերում։

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը ևս արդեն երկու շաբաթ է՝ թիմով մարզեր է այցելում, այսօրվանից մարզեր կմեկնեն նաև Հայրենիքի փրկության շարժման անդամները։ Չհայտարարված քարոզարշավը սկսված է»:

News.am