2021-03-31 15:11
Լրատվական գործակալություններ
Ֆիշինգային հարձակում՝ Viber-ի ու List.am-ի միջոցով. քարտից գումար են քաշում
Ֆիշինգային հարձակում են իրականացնում Viber-ի ու List.am կայքի միջոցով։ Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը կոչ է անում զգուշանալ:
«Ապրանքը գնելու ու առցանց վճարում անելու պատրվակով տրամադրում են List.am-ին նման կայքի հղում, որտեղ քարտային տվյալներ լրացնելու դեպքում հնարավորություն կտաք քարտից գումար քաշել», - նշված է գործակալության հայտարարության մեջ, տեղեկացնում է Aysor.am-ը: