2021-03-31 16:44
Լրատվական գործակալություններ
Գերմանիան AstraZeneca-ի շուրջ ստեղծված իրավիճակը համարում է ուժեղ «հարված»
Գերմանիայի առողջապահության նախարարն AstraZeneca պատվաստանյութի շուրջ ստեղծված իրավիճակն անվանել է «հարված»։ Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին։
«Այն, որ մեր ունեցած պատվաստանյութերից մեկը որոշակի տարիքային խմբի համար մեծ ռիսկ է պարունակում, դա անկասկած հարված է մեզ»,-նշել է նախարարը։
Վերջինս նշել է, որ որոշում է կայացվել մարտի 31-ից դադարեցնել 60-ից ցածր տարիքային խմբում գտնվողների պատվաստումն AstraZeneca-ով։ Նշենք, որ AstraZeneca-ի օգտագործումը դադարեցրել են եվրոպական մի շարք երկրներ, այդ թվում Ավստրիան, Էստոնիան, Լիտվան, Լատվիան, Լյուքսեմբուրգը, Դանիան, Բուլղարիան, Նորվեգիան, Իսլանդիան, Իտալիան, Ֆրանսիան և Իսպանիան, տեղեկացնում է Փաստինֆո-ն։