Ալիև. ԵԱՀԿ ՄԽ գործունեության արդյունքները «հավասար են զրոյի»

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կարծում է, որ ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության արդյունքները «հավասար են զրոյի»։

Նրա խոսքով՝ չնայած ԵԱՀԿ Մինսկի խումբը գործեց 28 տարի, «արդյունք չեղավ»: «Մինսկի խմբի գործունեության արդյունքները հավասար էին զրոյի: Այն դեպքում, որ Մինսկի խմբի համանախագահող երկրները աշխարհի առաջատար պետություններ են, միջուկային տերություններ, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամներ: Իհարկե, եթե օկուպացիայի պատճառով լուրջ ճնշում գործադրվեր Հայաստանի վրա և կիրառվեին պատժամիջոցներ՝ հաշվի առնելով Ադրբեջանի պահանջները, ապա այդ հարցը կարող էր վաղուց գտնել իր լուծումը խաղաղ ճանապարհով: Ցավոք, դա տեղի չունեցավ: Ընդհակառակը, քայլեր էին ձեռնարկվել հարցը սառեցնելու ուղղությամբ»,- ասել է նա՝ ելույթ ունենալով թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի գագաթաժողովում, տեղեկացնում է News.am: