2021-04-01 11:48
Լրատվական գործակալություններ
Կառավարությունը շարունակում է փոխհատուցել պատերազմի մասնակիցների ուսման վարձերը
Արցախյան պատերազմին մասնակցած ուսանողների ու մասնակիցների ընտանիքի ուսանող անդամների ուսման վարձերի փոխհատուցման նպատակով պետական բյուջեից արդեն իսկ փոխանցվել է 205 մլն դրամ, որով վճարվել է 1373 ուսանողի վարձ: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` առաջարկելով այդ գումարն ավելացնել ևս 590 մլն դրամով:
Դումանյանի խոսքով` այդ գումարով կփոխհատուցվի ևս 2840 ուսանողի ուսման վարձ, ըստ որում՝ ոչ միայն բուհերի, այլև քոլեջների սովորողների, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: