Արտակ Դավթյանն ընդունել է Ռուստամ Մուրադովին
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը մարտի 31-ին ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման նպատակով տեղակայված ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախարարության մամուլի ծառայությունը։
«Հանդիպման ընթացքում քննարկվել են անվտանգության ապահովման և փոխգործակցության կազմակերպման հարցեր, ընդգծվել է հայ ռազմագերիների վերադարձի ապահովման և անհետ կորածների որոնողական աշխատանքների կարևորությունը»,– նշված է հաղորդագրության մեջ։
ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը շնորհակալություն է հայտնել գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին՝ ռուսական խաղաղապահ զորախմբի արդյունավետ գործունեության և գործադրած ջանքերի համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։