2021-04-01 14:10
Լրատվական գործակալություններ
Ռուբեն Վարդազարյան․ Փաշինյանը դժվար թե կրկին կոչ անի արգելափակել դատարանները
Հայաստանի բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանը ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում ասել է` ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պայմաններում դժվար թե դատարանների մուտքերն արգելափակելու քայլին դիմի, ինչպես 2019 թվականին։
«Կարծում եմ` հիմա դատարանների շենքերի արգելափակումը ցավոտ խնդիրների լուծում չէ։ Հայաստանը դժվարությամբ կարողացավ հաղթահարել 2019-ին տեղի ունեցածի հետևանքները։ Ես չեմ կարծում, որ այսօր վարչապետը կգնա դրան։ Գործող իշխանությունն անցել է այդ փուլը, և՛ դատական իշխանությունը, և՛ ընդդիմությունը հաղթահարել են այդ փուլը», - ասել է Վարդազարյանը։
«Չեմ կարծում, որ այժմ նման միջոցներով կարելի է հասնել ճշմարտության կամ արդարության։ Դրանց հասնում են այլ միջոցներով»,- հավելել է նա, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։