Պուտինն ու Ալիևը քննարկել են Ղարաբաղի թեման

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ղարաբաղում տիրող իրավիճակը, արձանագրել, որ իրավիճակն ընդհանուր առմամբ կայուն է։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսով զրուցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը։ Գոհունակությամբ նշվել է, որ իրադրությունն ընդհանուր առմամբ կայուն է, իսկ հրադադարի ռեժիմն անշեղորեն պահպանվում է», - ասված է հաղորդագրության մեջ, տեղեկացնում է Sputnik Armenia: