2021-04-01 16:46
Լրատվական գործակալություններ
Արկադի Տեր-Թադևոսյանի մահվան կապակցությամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Նիկոլ Փաշինյանը Արցախի Հանրապետության հերոս, զինված ուժերի գեներալ-մայոր Արտուշ Թադևոսյանի (Արկադի Տեր-Թադևոսյան, լեգենդար Կոմանդոս) թաղման հանձնաժողով ստեղծելու և դրա անհատական կազմը հաստատելու մասին որոշում է ստորագրել: Այս մասին News.am-ը տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից:
Հանձնաժողովի նախագահն է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: