Լավրովն Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կքննարկի Ղարաբաղի թեման
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակում առանձին հանդիպումներ կունենա Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի և Արա Այվազյանի հետ։ Այսօրվա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հիմնական միջոցառումը տեղի կունենա վաղը, բայց հանդիպումներն այսօր արդեն մեկնարկել են։ Ապրիլի 1-ին տեղի կունենան արտգործնախարար Լավրովի առանձին հանդիպումները Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ: Բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, Լեռնային Ղարաբաղի իրավիճակը, Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը»,- ասել է Զախարովան:
Բացի այդ, կողմերը կքննարկեն տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցեր։
Հանդիպումներից հետո ԶԼՄ-ների համար հաղորդագրություններ կհրապարակվեն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։