2021-04-01 18:46
Լրատվական գործակալություններ
Զախարովան մեկնաբանել է հայկական մշակութային ժառանգության ոչնչացման դեպքերը
Ռուսաստանը կողմ է, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն շուտափույթ գործողություններ իրականացնի ղարաբաղյան հակամարտության գոտում։ Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ մեկնաբանելով Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության ոչնչացման հարցը:
«Մեր սկզբունքային դիրքորոշումն այն է, որ մենք կողմ ենք Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաններում մշակութային, կրոնական նշանակության օբյեկտների նկատմամբ հոգատար վերաբերմունքին։ Մենք վերահաստատում ենք տարածաշրջանում ՅՈՒՆԵՍԿՕ–ի առաքելության շուտափույթ կազմակերպման կարևորությունը»,- ասել է Զախարովան։
Նա հավաստիացրել է, որ յուրաքանչյուր կոնկրետ դեպքի համար Մոսկվան կապ է պահպանում կողմերի հետ, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։