ԱՊԱԳԱ ՈՒՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՀԱՐՑՈՎ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ

Ղարաբաղյան կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի ապագայի վերաբերյալ պատասխանը կախված է նրանից, թե որ կողմին եք տալիս այդ հարցը: Այս մասին ICR Center-ի համար իր հոդվածում գրում է ԱՄՆ-ից ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Երեվանը Մինսկի խմբի պահպանումն անհրաժեշտ է համարում` Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը որոշելու համար: Բաքուն պակաս վճռական չէ մյուս ուղղությամբ՝ պնդելով, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն է և միշտ կլինի: Սա գլուխկոտրուկ է, որի հետ Մինսկի խումբը բախվել է գրեթե ամենասկզբից՝ արմատապես հակառակ դիրքորոշումներ, որոնք սկզբունքորեն տեղից չեն շարժվում»:

«Ճիշտն ասած, երբ ԱՄՆ-ից ինձ առաջարկեցին ժամանակավոր համանախագահի պաշտոնը, սկզբում ես մի փոքր տատանվեցի: Ինչո՞ւ։ Քանի որ Պետդեպարտամենտում այս պաշտոնը չէր դիտարկվում որպես «կարիերայի աճ»: Անկեղծ ասած, այն սովորաբար զբաղեցնում էր «կայանատեղիում» դիվանագետը, այսինքն, երբ սպասում էր խոստացված լիարժեք դեսպանատանը, կամ դիվանագետը, ով պետք է շուտով թոշակի անցներ, որին մի փոքր ավելի շատ ժամանակ էր պետք կենսաթոշակային պահանջները կատարելու համար: Այնուամենայնիվ, ինձ հետաքրքրեց հնարավորությունը տեղում ծանոթանալու մի միջազգային խնդրի հետ, որին նախկինում քիչ ուշադրություն էի դարձրել, և հնարավորություն ունենալ մեկնել Լեռնային Ղարաբաղ, ինչը շատ հազվադեպ հնարավորություն է ցանկացած ամերիկյան քաղաքացու համար: և այդ պատճառով ես համաձայնեցի:

Տարածաշրջան կատարած յուրաքանչյուր ուղևորության ընթացքում, սովորաբար, մոտ վեց շաբաթը մեկ (մինչև Covide-ը) դեսպան Անջեյ Կասպրշիկը և մենք՝ Մինսկի խմբի երեք համանախագահներս, հանդիպում էինք ինչպես Հայաստանի, այնպես էլ Ադրբեջանի ամենաբարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ նրանց մայրաքաղաքներում և սովորաբար Հայաստանից օկուպացված տարածքներով ուղևորվում էինք Լեռնային Ղարաբաղ՝ Ստեփանակերտում պաշտոնատար անձանց հետ հանդիպելու համար: Ժամանակ առ ժամանակ մենք մեկնում էինք Մոսկվա, Բրյուսել և այլ մայրաքաղաքներ` շահագրգիռ կառավարություններին տեղեկացնելու մեր աշխատանքի և ԼՂ հակամարտության վիճակի մասին:

Շատ առումներով՝ ինչ և ինչպես էինք մենք անում, համապատասխանում էր այն կարծրատիպին, որը գալիս է մարդկանց մտքին, երբ նրանք մտածում են դիվանագիտական կյանքի մասին: Մենք մնում էինք հինգաստղանի հյուրանոցներում, որտեղ սովորաբար ներկայացուցչական հարկում մեզ համարներ էին հատկացվում, ինչը մեզ հնարավորություն էր տալիս օգտվել մասնավոր ճաշարանից և լիարժեք բարից՝ առանց լրացուցիչ ծախսերի: Մենք լավ էինք ապրում` ԵԱՀԿ դրոշը ցույց տալով և Բաքվին, և Երևանին հիշեցնում էինք Մինսկի խմբի գոյության մասին: Սակայն, անկեղծ ասած, շատ քիչ բան է ձեռք բերվել:

Անցած տարիների ընթացքում ԵԱՀԿ-ն ձևակերպել է Մադրիդյան սկզբունքները՝ ճանապարհային քարտեզ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերջնական կարգավորման համար, որն ավարտվելու է հենց Լեռնային Ղարաբաղի բնակիչների ինքնորոշմամբ: Այն ընթացքում, երբ ես ԱՄՆ-ի համանախագահն էի, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բացահայտեց հակամարտության կարգավորման իր ծրագիրը, որը շատ նման էր առկա Մադրիդյան սկզբունքներին, որը անմիջապես ոչ պաշտոնապես հայտնի դարձավ:

Երբ, այսպես կոչված, «Լավրովի ծրագիրը» հրապարակվեց, ես հարցրեցի իմ գործընկերոջը` Ռուսաստանի համանախագահ դեսպան Պոպովին՝ արդյոք Կրեմլը իսկապես կհամաձայնի՞ իրականացնել, եթե Երևանն ու Բաքուն զիջեն և ընդունեն այն: Նա անկեղծ պատասխանեց. «Իհարկե՝ ոչ»: Սա, առավել քան ցանկացած այլ բան, ինձ թույլ տվեց հասկանալ, որ Լեռնային Ղարաբաղը պարզապես երկկողմ խնդիր չէ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Իրականում սա եռակողմ խնդիր է, որում Ռուսաստանը խաղում է առանցքային, գուցե նույնիսկ որոշիչ դեր: Հետխորհրդային տարածքում Լեռնային Ղարաբաղը, այսպես կոչված, ձգձգվող հակամարտություններից է, մյուսներն են Աբխազիան և Հարավային Օսիան՝ Վրաստանում, Մերձդնեստրը՝ Մոլդովայում և տարածաշրջանային անկարգությունները՝ Ուկրաինայի արևելքում:

Չնայած այդ հակամարտություններից յուրաքանչյուրն ունի իր սեփական պատմական ծագումը և ունի իր բարդությունը, միավորող գործոնն այն է, որ Ռուսաստանը, անկասկած, ամենալավն է համապատասխանում այն բանի համար, որպեսզի լուծի այս հակամարտությունները՝ եթե ինքը որոշի դա անել:

Մոսկվան նախընտրում է դա չանել յուրաքանչյուր հակամարտությանն առանձնահատուկ տարբեր պատճառներով, բայց հիմնական պատճառն այն է, որ լուծումը թույլ կտա յուրաքանչյուր երկրին իրեն բավական ազատ զգալ՝ հյուսիսում թողնելով Մեծ արջի որջը և այլ գործընկերների փնտրել:

Վրաստանի դեպքում դա կլինեն ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը: Բայց Մոսկվան պարտավոր է և վճռական է կանխելու դա, որպեսզի պահպանի այսպես կոչված «հատուկ ազդեցության ոլորտը»:

Համանախագահների հետ Երևան և Բաքու կատարած բազմաթիվ ուղևորությունների ընթացքում ես իմացա, որ յուրաքանչյուր կողմ ամուր կանգնած է իր դիրքերում և չի դիտարկի նույնիսկ չնչին ժամանակավոր փոխզիջում, նույնիսկ որպես բարեխղճության վստահության միջոց: Ես անձամբ եկա այն եզրակացության, որ միայն պատերազմը վերջնական կլուծի Լեռնային Ղարաբաղի խնդիրը, չնայած ես երբեք այդ տեսակետը հրապարակավ չեմ արտահայտել: Եվ, այնուամենայնիվ, մենք ՝ համանախագահներս, շարունակում էինք աշխատել:

Հարկ է հիշել, որ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականին պատերազմի ընթացքում Մինսկի խմբի համանախագահող յուրաքանչյուր մայրաքաղաք փորձեց բանակցել հրադադարի շուրջ, սակայն հրադադարներից յուրաքանչյուրը տևեց ընդամենը մի քանի ժամ: Միայն այն ժամանակ, երբ թվում էր, որ Ադրբեջանն իսկապես կարող է հետ վերցնել իր ամբողջ տարածքը, Մոսկվան միջամտեց և կարգավորեց իրավիճակը:

Հայաստանը կորցրեց գրեթե 30 տարի գրաված յոթ տարածքները և ԼՂ հարավային մասը՝ ներառյալ գեղեցիկ լեռնային Շուշի քաղաքը:

Մոսկվան հայտնեց շահավետ դիրքում: Նա կանգնեցրեց պատերազմը՝ խաղաղապահ զորքեր տեղակայելով:

Այդպիսով, հարց է առաջանում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբ ունի՞ որևէ դերակատարություն: Հայաստանն ասում է՝ «միանշանակ այո», իսկ Բաքուն` «միանշանակ ոչ»: Այսպիսով, Մինսկի խմբի ստատուս քվոն, ամենայն հավանականությամբ, կմնա հարաբերական անհայտության մեջ:

Փաստացի և՛ Բաքուն, և՛ Երևանը արդեն գիտակցել են, որ այժմ ենթակառուցվածքների վերականգնման, ճանապարհների նորոգման, տրանսպորտային հաղորդակցությունների բացման հնարավորություն կա:

Օրինակ, Մինսկի խումբը կարող է կազմակերպել և համակարգել Համաշխարհային բանկի, Արժույթի միջազգային հիմնադրամի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, ինչպես նաև ԵԱՀԿ անդամ երկրների մայրաքաղաքների ֆինանսավորումը, որպեսզի մշակի գլխավոր ծրագիրն ու օգնի վճարել զարգացման համար ինչպես ԼՂ մարտական գործողությունների նախկին գոտում, այնպես էլ Հարավային Կովկասի տարածաշրջանում:

Ակնհայտ է, որ դա դյուրին չի լինի՝ հաշվի առնելով տարածաշրջանի դժվար հարևաններին՝ Իրանին և Թուրքիային, որոնք ցանկանում են իրենց խոսքն ասել: Բայց եթե Մինսկի խումբը չփոխի իր առաքելությունը, ապա, ցավոք, այն կշարունակի մնալ միջազգային դիվանագիտության ինտրիգային ծայրամաս»:

News.am