ՀՀ և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են իրավիճակը Ղարաբաղում
ՀՀ և Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարներ Արա Այվազյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում մարդասիրական արձագանքման ակտուալ հարցերը, տարածաշրջանում տնտեսական և հաղորդակցության ապաարգելափակումը: Հանդիպումը կայացել է Մոսկվայում ԱՊՀ ԱԳՆԽ շրջանակում:
Ինչպես հայտնում է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը, կողմերը քննարկել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի՝ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջև ձեռք բերված համաձայնությունների իրականացման ընթացքը:
Նախարարները կարծիքներ են փոխանակել հայ-ռուսական համագործակցության ակտուալ հարցերի շուրջ, ներառյալ՝ բարձր մակարդակով շփումները, երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նախապատրաստությունը:
Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային օրակարգի թեմաներ, տեղեկացնում է News.am-ը: