Լավրով. ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատումը «հասել է հատակին»

ԱՄՆ-ի և Ռուսաստանի առճակատումը «հասել է հատակին»: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը ռուսական Առաջին ալիքով «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում:

«Մի կողմից, առճակատումը հասել է հատակին: Մյուս կողմից, հոգու խորքում հույս կա, որ բոլոր հասուն մարդիկ հասկանում են ռիսկերը, որոնք պարունակում է լարվածությունը: Ես կարծում եմ, որ խելամտությունը կհաղթի»,-ասել է Լավրովը:

Նրա կարծիքով՝ ԱՄՆ վարչակազմի ընտրած ճնշման գիծն ու պատժամիջոցները հաջողելու որևէ շանս չունեն, հաղորդում է ՏԱՍՍ-ը: