2021-04-02 12:36
Լրատվական գործակալություններ
Զինծառայողների աճյունների որոնումները այսօր իրականացվում են Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում
Ռազմագործողությունների ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները այսօր շարունակվում են փրկարարական մեկ ջոկատով՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի(Ֆիզուլի) շրջանում: Այս մասին News.am-ը տեղեկանում է Արցախի ԱԻՊԾ-ից:
Զինադադարից հետո հայտնաբերված կամ հայկական կողմին փոխանցված աճյունների ընդհանուր թիվը 1527 է: