«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածով ՀՀ քաղաքացիների մուտքը Ռուսաստան դարձել է անժամկետ

ՌԴ կառավարությունն անժամկետ է դարձրել «Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածի կիրառումը, որը թույլ է տալիս մուտք գործել Ռուսաստանի տարածք կորոնավիրուսի բացասական թեստի դեպքում։

Բացի Բելառուսի և Հայաստանի քաղաքացիներից, այս հավելվածից կարող են օգտվել նաև Ղրղըզստանի քաղաքացիները, նշվում է իրավական տեղեկատվության պաշտոնական պորտալում, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«Ճամփորդիր առանց COVID-19» հավելվածը թույլ է տալիս ԵՏՄ-ում ներառված պետությունների քաղաքացիներին մուտք գործել Ռուսաստան դյուրացված կարգով։ Հարթակի միջոցով կարելի է ընտրել կորոնավիրուսի թեստավորման կլինիկան, ստանալ անալիզի արդյունքը, և եթե այն բացասական է, մեկնել Ռուսաստան։ Հավելվածում պահպանվում են թեստի արդյունքները, որոնք պետք է ներկայացնել սահմանը հատելիս, տեղեկացնում է Newsarmenia.am։