Պեսկով․ «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ տեղյակ չէ, թե արդյոք ՊՆ-ն զեկուցել է պետության ղեկավարին այն մասին, որ ադրբեջանցի զինվորականները իբր «Իսկանդերի» բեկորներ են հայտնաբերել Լեռնային Ղարաբաղում, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Ոչ, որքանով ես հասկանում եմ, դա նոր տեղեկություն է: Ինձ հայտնի չէ, թե արդյոք զինվորականների գծով զեկուցել են այդ մասին»,-ասել է նա:

Ընդ որում, Պեսկովը հիշեցրել է, որ «Իսկանդեր» հրթիռներ չեն կիրառվել 2020 թվականի աշնանը հակամարտության ժամանակ: «Դա (կիրառման բացակայությունը) հաստատվել է»,-ասել է նա՝ հավելելով, որ Կրեմլը տեղեկություն չունի, թե դրանք ինչ բեկորներ են, որոնք, իբր, հայտնաբերել է ադրբեջանական կողմը, տեղեկացնում է News.am: