2021-04-02 17:16
Լրատվական գործակալություններ
Հայկ Չոբանյանը նշանակվեց Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Հայկ Չոբանյանին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար նշանակելու մասին․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայկ Չոբանյանին նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,- ասված է հրամանագրում, տեղեկացնում է News.am-ը: