Թայվանում գնացքի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 54-ի

Թայվանում երկաթուղային վթարի զոհերի թիվը հասել է 54-ի, 156 մարդ հոսպիտալացվել է, հայտնում է կղզու կենտրոնական լրատվական գործակալությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ մահացել է 48 մարդ, 118-ը հոսպիտալացվել են:

«Ըստ վերջին տվյալների, այս խոշոր վթարի հետևանքով մահացել է 54 մարդ, 156-ը՝ հոսպիտալացվել, նրանցից յոթը ծանր վիճակում են», - նշել է գործակալությունը՝ հղում անելով Թայվանի երկաթուղիների վարչակազմին:

Պարզաբանվում է, որ գնացքում և թունելում արգելափակված մարդիկ չեն մնացել, տեղեկացնում է Aysor.am-ը: