Նոտր Դամի հոգևորականю Տաճարի վերականգնման համար կպահանջվի 15-20 տարի

Հրդեհի հետևանքով տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի ամբողջական վերականգնումը կարող է պահանջել 15-20 տարի: Այդ մասին ուրբաթ հայտարարել է Նորտ Դամի հոգևորական Պատրիկ Շովեն Փարիզում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Տաճարի վերականգնումը կարող է տևել 15-20 տարի»,-ասել է նա՝ հավելելով, որ աշտարակի վերականգնումն արդեն սկսվել է և պետք է ավարտվի 2024 թվականին: «Աշտարակը կվերականգնվի դրա նախնական տեսքով»,-ասել է հոգևորականը: Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի բացառել, որ այդ ժամանակ հնարավոր է նաև դրա վերականգնումը «ժամանակակից» տարբերակով:

Շովեն նաև հայտնել է, որ ամբողջությամբ ավարտվել են փլուզումից տաճարը պաշտպանելու, հրդեհից տուժած կառուցվածքների ամրապնդման աշխատանքները: «Այժմ տեղադրված ամրացնող կոնստրուկցիաները թույլ չեն տա տաճարին փլուզվել»,-հավելել է Շովեն, տեղեկացնում է News.am: