Անդրանիկ ԹԵՎԱՆՅԱՆ․ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎՐԱ ԱԶԴԵԼՈՒ ԵՆ ԹՈՒՐՔԻԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆԸ
Քաղաքագետ, «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է առաջիկա արտահերթ խորհրդարանական ընտրություններին։
«Արտահերթ խորհրդարանական ընտրությունները, եթե դրանք կայանան Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ ու մասնակցությամբ, աննախադեպ են լինելու մեր նորանկախ պատմության մեջ։
Դրանց բացահայտորեն և ուղղակիորեն մասնակցելու են տարբեր երկրների գործակալական ու լրտեսական ցանցերը։
Մասնակցելու և ընտրությունների վրա ազդելու են Թուրքիան ու Ադրբեջանը՝ պաշտպանելով կոնկրետ շրջանակների՝ սկսած ուսապարկային կուսակցությունից մինչև «արևմտամետները»։
Թուրքամետ ագրեսիվ քարոզն, ի դեպ, վաղուց մեկնարկել է։ Սկիզբը դրեց գանգրահեր խեղկատակը։ Հետո դրան միացան գերագույն գլխավոր խեղկատակը և նրա ուսապարկերը։
Եթե արտահերթը լինի Նիկոլի վարչապետությամբ ու մասնակցությամբ, ապա հայ–թուրքական պատերազմական գործողությունները տեղափոխվելու են ընտրատեղամասեր։ Սպասվում են լուրջ լարվածություններ։
Քաղաքական, տնտեսական, անվտանգային, սոցիալական, հումանիտար, բարոյահոգեբանական, իդենտիֆիկացիոն, միջանձնային ճգնաժամերը կհաղթահարվեն միայն Նիկոլ Փաշինյանի հեռացման (ցանկալի է մինչև ընտրությունները) ու հայաստանակենտրոն ուժերի հաղթանակի դեպքում։ Հակառակ դեպքում ճգնաժամերը խորանալու են, և մեր երկիրն ընտրություններից հետո հայտնվելու է ավելի թուլացած, ավելի պառակտված, ավելի անհեռանկար վիճակում։
Այնպես որ ընտրության մեծ հնարավորություն չկա՝ կա՛մ, կա՛մ»,- գրել է նա։