2021-04-03 16:16
Լրատվական գործակալություններ
Պարգև սրբազանն այցելել է Գանձասարի վանք
Այսօր առավոտյան հատուկ հանձնարարություններով հայրապետական նվիրակ գերաշնորհ տեր Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը Արցախի թեմի առաջնորդ տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ այցելել են Արցախի Գանձասարի վանք։ Տեղեկանում ենք Պարգև Սրբազանի ֆեյսբուքյան պաշտոնական էջից։
«Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում սրբազան հայրերը մասնակցել են Ավագ շաբաթվա տնօրինական խորհրդին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Գանձասարում սրբազան հայրերը նաև աղոթել են Հայաստանի և Արցախի անսասանության, մեր հայրենիքի նահատակ հայորդիների հոգու փրկության ու գերիների` շուտափույթ հայրենիք վերադարձման համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։