2021-04-03 16:18
Լրատվական գործակալություններ
Իտալիան Զատիկի ժամանակ սահմանել է եռօրյա խիստ կարանտին
Իտալիան սահմանել է եռօրյա խիստ կարանտին՝ փորձելով Զատիկի ժամանակ կանխել կորոնավիրուսով վարակվելու դեպքերը, հայտնում է BBC-ն:
Երկրի բոլոր նահանգները հիմա «կարմիր գոտի» են, որի դեպքում գործում է սահմանափակումների ամենաբարձր մակարդակը:
Արգելված է առաջին անհրաժեշտություն չունեցող ուղևորություններ կատարելը, միաժամանակ երկրի բնակիչներին թույլատրվել է Զատկի ճաշկերույթը կազմակերպել տանը՝ ընտանիքի անդամներից բացի, երկու այլ չափահասների մասնակցությամբ:
Բաց կլինեն նաև եկեղեցիները, սակայն հավատացյալները պետք է ժամերգության այցելեն իրենց տարածքներում:
Տոնական հանգստյան օրերից հետո Իտալիայի տարբեր նահանգներ մինչև այս ամսվա վերջը ներառվելու են կա՛մ «նարնջագույն», կա՛մ «կարմիր» գոտու մեջ, տեղեկացնում է News.am-ը: