Որոտանում սահմանի երկայնքով ծառատունկ է իրականացվել

Սահմանամերձ Որոտան բնակավայրում այսօր ծառատունկ է իրականացվել։ Տեղեկությունը հայտնում է Գորիսի համայնքապետարանը:

«Սահմանի երկայնքով իրականացվել է ծառատունկ` Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի մասնակցությամբ։ Ծառ տնկելը նշանակում է, որ հաստատում ենք` մենք մեր հողի տերն ենք, այստեղ ապրել ենք, ապրելու ենք և հզորանալու»,–նշված է հաղորդագրության մեջ։

Ծառատունկն իրականացվել է գորիսեցի Մհեր Տատինցյանի նախաձեռնությամբ։

Հիշեցնենք, որ հրադադարարից հետո սահմանազատման աշխատանքների հետևանքով Որոտանը սահմանամերձ համայնք է դարձել։

Դեռ փետրվարի կեսին հայտնի դարձավ` Սյունիքի և Գեղարքունիքի մարզի 39 համայնք կընդգրկվի ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրում։ Համայնքների ցանկը, սակայն, ավելի ուշ ընդլայնվեց, տեղեկացնում է Sputnik Armenia։