590 նոր դեպք․ Վարակվածների թիվը դարձավ 196 634

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 590-ով և դարձել 196 634։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 16 112 մարդ, կատարվել է 873 239 թեստավորում, առողջացել են վարակվածներից 176 009-ը։ Գրանցվել է մահվան 3 592 դեպք (+17)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 3-ով և դարձել 921, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։