Հայրենիքի փրկության շարժում․ Հանդիպում ենք երեքշաբթի օրը, Սևան քաղաքում

Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք երեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

«Ազգային և հզոր պետություն

Ցանկանո՞ւմ ես կասեցնել անվտանգության խորտակումը,

Ցանկանո՞ւմ ես վերջ դնել բանակի քայքայմանը,

Ցանկանո՞ւմ ես արգելել Հայաստանի հանձնումը Թուրքիային․․․

Միացի՛ր պայքարին, հեռացրո՛ւ չարիքի կառավարությանը, ստեղծի՛ր ազգային և հզոր պետություն։ Հանդիպում ենք երեքշաբթի օրը՝ ժամը 14։00-ին, Սևան քաղաքում»,- գրել է նա, տեղեկացնում է News.am։