2021-04-05 12:54
Լրատվական գործակալություններ
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմանի քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
Իտալիայի Սան Վիտո դեյ Նորմաննի քաղաքի համայնքային խորհրդի անդամները միաձայն ընդունել են խորհրդի անդամ Վինչենցո Կալաբրետտի ներկայացրած Արցախի ճանաչման վերաբերյալ բանաձևը։ Այս մասին հայտնում է Իտալիայում ՀՀ դեսպանությունը։
Բանաձևում hամայնքային խորհուրդը համերաշխություն է հայտնում Արցախի հանրապետության ժողովրդին, դատապարտում է ադրբեջանական ագրեսիան և հորդորում է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը, տեղեկացնում է Panorama.am-ը: