Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում

Ապրիլի 6-ի գիշերը խոշոր հրդեհ է տեղի բռնկվել Երևանի «Սուրմալու» տոնավաճառում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 03։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ խոշոր հրդեհ է բռնկվել «Սուրմալու» տոնավաճառում:

Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարար, ՓԾ գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը։

Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգության բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր նաև օգնություն են ցուցաբերում հրշեջներին, քանի որ ուժեղ ծխի պատճառով մի քանի հրշեջների ինքնազգացողությունը վատացել է։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3 կանչ»դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Բժշկական ապահովման վարչության հերթապահ խումբը։ Հրշեջների հետ կրակի դեմ պայքարում են նաև աշխատակիցները։

Տեղեկացվում է, որ 2500քմ տարածք ամբողջությամբ այրվել է, տեղեկացնում է Sputnik Armenia։