2021-04-06 12:15
Լրատվական գործակալություններ
0
«Ժողովուրդ»․ ՀՔԾ-ՈՒՄ ՊԱՇՏՈՆՅԱՆԵՐ ԵՆ ՀԱՐՑԱՔՆՆՎԵԼ․ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՆՈՒՅՆՊԵՍ ԾԱՆՈՒՑՈՒՄ Է ՈՒՂԱՐԿՎԵԼ
Հատուկ քննչական ծառայությունում քննվող գործի շրջանակում հարցաքննվել են պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, Գլխավոր շտաբի ներկայիս պետ Արտակ Դավթյանը, ինչպես նաև ծանուցում է ուղարկվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Օրաթերթը, սակայն, չի կարողացել պարզել՝ Փաշինյանն արդեն հարցաքննվե՞լ է, թե ոչ, քանի որ հրավերը վերջերս է ուղարկվել, իսկ վարչապետն էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ գտնվում է ինքնամեկուսացման մեջ, չի շփվում որևէ մեկի հետ։
Իսկ ահա Արտակ Դավթյանը հարցաքննվել է այն ժամանակ, երբ դեռ իրավունքի ուժով չէր զբաղեցրել ԳՇ պետի աշխատասենյակը։
Նշենք, որ Sputnik Արմենիան ՀՔԾ–ից փորձեցինք ճշտել լուրը, սակայն կառույցից հրաժարվեցին մեկնաբանել այն։