2021-04-06 17:58
Լրատվական գործակալություններ
Արցախի նախագահի խոսնակ․ Հուսով ենք` ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին
Արցախի իրավապահներն արձանագրել են Շուշի– Ստեփանակերտ մայրուղու վրա այսօր տեղի ունեցած միջադեպն ու դրա մասին տեղյակ են պահել ռուս խաղաղապահներին։ Այդ մասին Sputnik Արմենիային հայտնեց Արցախի նախագահի մամուլի քարտուղար Լուսինե Ավանեսյանը։
«Սա, ինչպես և ադրբեջանական կողմի մի շարք նմանատիպ քայլերը, մենք գնահատում ենք որպես Արցախի դեմ տեղեկատվական գրոհի, պատերազմի մի մաս և անհարգալից վերաբերմունք նախևառաջ մեր ռուս գործընկերների հանդեպ»,– ասաց Ավանեսյանը` կարծիք հայտնելով, որ ռուսական կողմը պատշաճ կարձագանքի կատարվածին։
Իսկ Արցախի իշխանությունները, նրա խոսքով, վերլուծում են կատարվածն ու համատեղ միջոցառումներ ձեռնարկում բնակչության անվտանգությունն ապահովելու համար։