2021-04-06 17:56
Լրատվական գործակալություններ
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն այս շաբաթ ևս մեկ զորավարժություն կանցկացնեն
Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերն ապրիլի 8-9-ը ևս մեկ օպերատիվ-մարտավարական զորավարժություն կանցկացնեն, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները՝ վկայակոչելով երկրի ռազմական գերատեսչության հաղորդագրությունը։
Աղբյուրի համաձայն՝ վարժանքները կանցկացվեն ադրբեջանական համազորային զորավարժարաններում, դրանց նպատակն է բարելավել ադրբեջանական և թուրքական բանակների օպերատիվ ստորաբաժանումների փոխգործակցությունը և մարտունակությունը։
Սա կլինի թուրք-ադրբեջանական արդեն չորրորդ զորավարժությունը այս տարվա չորս ամիսների ընթացքում։ Երկու երկրների զինված ուժերի հերթական համատեղ վարժանքները մեկնարկել են այսօր, տեղեկացնում է Azatutyun.am-ը։