Սիրիայում տեղի ունեցած պայթյունից Թուրքիայի զինվորականներ են զոհվել

Սիրիայում ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունից Թուրքիայի զինվորականներ են զոհվել։

Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով սեփական աղբյուրին։

«Էլ Հասակի թուրքական ռազմաբազայի մոտ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են Թուրքիայի 12 զինծառայողներ»,- մեջբերում է գործակալությունը աղբյուրի խոսքը:

Սիրիական «Ալ Վաթան» թերթն իր հերթին հայտնել է, որ երեքշաբթի մի քանի թուրք զինվորականներ ու թուրքամետ գրոհայիններ մահացել են՝ պայթելով Ռաս Ալ Էյն քաղաքի մոտ գտնվող հակահետևակային ականնների վրա:

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիայի շրջանները վերահսկում են անօրինական զինված կազմավորումները, որոնք իրար դեմ դիմակայությունում հաճախ են ահաբեկչություններ կազմակերպում։