«ՎԵՏՕ»-ի կանանց ակցիայի մասնակիցներին բերման են ենթարկում

«ՎԵՏՕ» շարժման նախաձեռնած կանանց ակցիայի մասնակիցները Շառլ Ազնավուրի հրապարակից քայլերթով հասան Կառավարության շենքի մոտ, տեղեկացնում է News.am:

Այստեղ մեծ թվով ոստիկանական ուժեր էին կենտրոնացած. ոստիկանները մի քանի շարքով կանգնած են կառավարության մուտքի մոտ:

Ակցիայի մասնակիցներից մեկը դիմելով ոստիկաններին՝ հայտարարեց. «Դուք ապահովում եք թուրքահպատակների անվտանգությունը, դուք ձեզ տղամարդ համարո՞ւմ եք: Հորդորում ենք բացել ճանապարհը և թույլ տալ, որ մենք ներս մտնենք, այլապես մենք դա կանենք ինքնուրույն»:

Դրանից հետո ակցիայի մասնակիցները փորձեցին ճեղքել ոստիկանների շղթան, հրմշտոց սկսվեց, քանի որ ոստիկանները թույլ չէին տալիս մոտենալ կառավարության շենքի մուտքին: Կանայք նաև ձվեր նետեցին կառավարության շենքի ուղղությամբ:

ներկաները պնդում էին, որ հրել ու հարվածել են նաև լրագրողներին:

Ոստիկանների և ցուցարար կանանց միջև բախումներ սկսվեցին։ Ոստիկանները ուժ գործադրելով սկսեցին բերման ենթարկել կանանց:

Ակցիայի մասնակիցների ձեռքին կար թուրքական ֆես, որի վրա գրված էր «դուխով»: Նրանք վանկարկում են «Առանց թուրքի Հայաստան»: