2021-04-07 15:04
Լրատվական գործակալություններ
Հայաստանի դատական համակարգում աշխատավարձերը կբարձրացնեն
Մենք ակնկալում ենք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացում: Այս մասին ապրիլի 7-ին Ազգային ժողովում Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում հայտարարեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Դրան զուգահեռ՝ նա, այնուամենայնիվ, կարևորում է դատավորների բարեվարքության աստիճանը պարզելու համար ստուգումների արդյունքները: «Այս հարցը պարզելուց և համապատասխան քննարկումներից հետո մենք կդիմենք դատական համակարգում աշխատավարձերի բարձրացմանը՝ նախատեսելով պետական բյուջեից համապատասխան միջոցների հատկացում: Դրան զուգահեռ՝ կարևոր է արդյունքները գրանցել դատավորների բարեվարքության ստուգման մեխանիզմների ներդրման հաշվին»,- նշեց նախարարը, տեղեկացնում է News.am-ը: